ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն
Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am
Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության եւ հասունացման գործընթացը:
Հետազոտողները` Ացուսի Թանաքայի գլխավորությամբ, միջոց են գտել ամորձիներից հանելու չհասունացած սպերմատոզոիդները, իսկ հետո դրանք օգտագործելու արհեստական բեղմնավորման համար: Հեղինակները տեղեկացրել են, որ նոր տեխնիկան արդեն փորձարկվել է, ինչի արդյունքում 2011-ի սեպտեմբերից 2014-ի դեկտեմբերի ընթացքում 112 երեխա է ծնվել:
Գիտնականները բացատրում են, որ առավել դժվար է ճանաչել կլոր սպերմատիդները` բջիջներ, որ ձեւավորվում են սպերմատոզոիդների զարգացման վաղ փուլերից մեկում: Թանաքան եւ իր գործընկերները կարծում են, որ սպերմատիդներ գոյություն ունեն ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց 30-40 տոկոսի մոտ: Նման բջիջների հայտնաբերումը բարդ գործընթաց է, սակայն այժմ, երբ մեթոդը մշակված է, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տառապող տղամարդիկ եւս կարող են երեխաներ ունենալ:
Ազոոսպերմիան հանդիպում է տղամարդկանց 1 տոկոսի մոտ, իսկ նրանց 94 տոկոսի մոտ ախտորոշվում է հիվանդության հատկապես ոչ օբստրուկտիվ տեսակը: ԱՀԿ տվյալներով, բոլոր ամուլ տղամարդկանց 10 տոկոսի մոտ հենց այս խնդիրն են հայտնաբերում: Ավելի վաղ համարվում էր, որ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիան անբուժելի է եւ այդ հիվանդությամբ տառապող տղամարդիկ չեն կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով նման խնդիր ունեցող զույգերին որպես միակ լուծում առաջարկում էին դոնորական սերմնահեղուկի օգտագործումը:
Այս հետազոտության մասին հաղորդվում է գիտական Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Կարդացեք նաև
Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականներն՝ ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ, մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ տղամարդկանց խնդիրների մասին և նշեց, որ իրեն հատկապես շատ են դիմում այն...
Ավստրալական գիտնականների վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս...
Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի...
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYa4e8MN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403